Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վենետիկի կառնավալը՝ առաջին անգամ առցանց

Վենետիկի կառնավալը՝ առաջին անգամ առցանց
07.02.2021 | 23:00

Վենետիկի կառնավալը առաջին անգամ տեղի է ունենում առցանց՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Հեռարձակումը սկսվել է կառնավալի պաշտոնական կայքում: Հեռարձակումը կշարունակվի նաև փետրվարի 7-ին և փետրվարի 11- 16-ը: Կառնավալը ավանդաբար կավարտվի «Ճարպոտ երեքշաբթի» օրը՝ կաթոլիկ պահքի նախօրեին: Պլատֆորմը կկարողանա օրական ընդունել մինչև 100 հազար հեռուստադիտող:

Կազմակերպիչների խոսքով ՝ զգեստները ցուցադրելու համար գործարկվելու են հատուկ «վիրտուալ սենյակներ»: Բացի դրանից, երեխաների համար բեմադրվում են ներկայացումներ, ինտերակտիվ պատմություններ և տրամադրվում են լաբորատորիաներ: 2021-ին համաճարակաբանական բարդ իրավիճակի պատճառով կառնավալի հիմնական իրադարձությունները՝ «Հրեշտակի թռիչքը», դիմակահանդեսներն ու երթերը չեն կայանա:

Դիտվել է՝ 15985

Մեկնաբանություններ